Կրասնոդարցի Արամ Մաթևոսյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի հաղթող
08 Հոկտեմբերի 2024, 10:17
Կրասնոդարում անցկացվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 16 տարեկանների համառուսաստանյան մրցաշարը։
Բացման արարողությանը ներկա են եղել Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, Կրասնոդարի ղեկավար Եվգենի Նաումովը, մարզի սպորտի նախարարը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսաստանյան մրցումներին մասնակցել է 208 երիտասարդ երկրի 16 մարզից։ Կրասնոդարի երկրամասի թիմում ընդգրկված էր 79 մարզիկ, որից 35-ը ներկայացնում էր Կրասնոդարը։
38 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Արամ Մաթևոսյանը, իսկ Վյաչեսլավ Մնացականյանը 48 կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը: