Վիրաբույժ Գարեգին Կոստանյանը փրկել է գրեթե ամբողջությամբ վնասված քներակով թոշակառուին

08 Հոկտեմբերի 2024, 18:22

Հայեր

Օմսկի վիրաբույժ Գարեգին Կոստանյանը փրկել է գրեթե ամբողջությամբ ախտահարված քնային զարկերակով թոշակառուին: Այս մասին գրում է omskgazzeta.ru-ն:

Օմսկի բնակիչն ի սկզբանե դիմել է հետազոտության համար մեկ այլ առիթով։ Սակայն բժիշկների պրոֆեսիոնալիզմը թույլ են տվել բացահայտել 63-ամյա թոշակառուի մոտ կրիտիկական նշանակության ստենոզը՝ երկու քնային զարկերակների նեղացումը, գրում է հրատարակությունը։

Զարկերակները ախտահարվել են 95%-ով։ Հիվանդի մոտ ոչ միայն հայտնաբերվել է ասիմպտոմատիկ հիվանդություն, այլև վերականգնվել է քներակի աշխատանքն` օգտագործելով ուղեղի պաշտպանության ժամանակակից էնդովասկուլյար մեթոդներ: Վիրահատությունը կատարել է Ռենտգենավիրաբուժական ախտորոշման և բուժման մեթոդների բաժանմունքի վարիչ, բժիշկ Գարեգին Կոստանյանը։