Արամ Մաթևոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսաստանյան մրցույթի հաղթող

09 Հոկտեմբերի 2024, 18:37

Սպորտ

Կրասնոդարում անցկացվել են մինչև 16 տարեկան պատանիների հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսաստանյան մրցումները։ Դրանք անցկացվել են քաղաքի պատվավոր քաղաքացի, ՌԴ վաստակավոր մարզիչ, Կուբանի աշխատանքի հերոս և ԽՍՀՄ սպորտի վարպետ Իգոր Իվանովի պատվին։

35 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող է դարձել ըմբիշ Արամ Մաթևոսյանը։