Հայաստանն անտեսում է ստանձնած պարտավորությունները․Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Փաշինյանի ելույթին

12 Հոկտեմբերի 2024, 15:05

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկ. անվտանգության և ժողովրդավարության միասնություն» խորագրով միջոցառմանը հնչեցրած ելույթին՝ նշելով․ «2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության կապակցությամբ արված հայտարարությունները իրականությունը խեղաթյուրելու փորձ են»։

«Հաղորդակցությունների բացման հարցով Հայաստանի վարչապետի հայտարարությունը, հղում անելով եռակողմ հայտարարությանը, հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորությունների անտեսումը», — նշել են այդ երկրի ԱԳՆ-ում։