Ռոստովի հայերը տոնում են հայկական բնակավայրերի կազմավորման 245-ամյակը

13 Հոկտեմբերի 2024, 10:30

Մշակույթ

Դոնի Ռոստովի հայկական բնակավայրերի կազմավորման 245-ամյակի տոնակատարության շրջանակներում տրվել է մրցույթների և ակցիաների մեկնարկը:

Կլինեն բանաստեղծություններ և շնորհավորական բացիկներ գրելու ակցիաներ և մրցույթներ։ Տեղի կունենա նաև «245 ժպիտ հայրենի հողին» ֆոտոմրցույթը, էթնո նորաձևության փառատոն, ժողովրդական տարազի և կիրառական արվեստի վարպետների «Էթնոստիլ» ցուցահանդեսը: