Արցախին նվիրված ֆիլմերի ցուցադրություն՝ Պրահայում

16 Հոկտեմբերի 2024, 12:45

Մշակույթ

Չեխահայ ČARM միությունը Պրահայի Սկաուտական ինստիտուտում կազմակերպել է չորս ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Արցախի վերջին տարիների իրադարձություններին։

«Արցախի թեմայով ֆիլմերի ցուցադրություններ» նախագծի շրջանակներում սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 3-ը նման ցուցադրություններ անցկացվել են նաև Երևանում, մարզերում և Սփյուռքում։

ՕՐԵՐ-Ի փոխանցմամբ՝ ČARM-ի և PlatformDoc-ի համագործակցությամբ Արցախին նվիրված հայկական կարճամետրաժ ֆիլմերն էին «Մայրենիք»-ը (19 րոպե), «250 կմ»-ը (23 րոպե), «Բլոկադա»-ն (13 րոպե) և «Քարը» (17 րոպե)։ Ֆիլմերը ցուցադրվել են Պրահայի «Skautský institut»-ում։