Հայաստանի տաղավարը ներկայացվել է IAC Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին

16 Հոկտեմբերի 2024, 14:25

Կրթություն

Հայաստանի տաղավարը ներկայացված է հոկտեմբերի 14-18-ը Միլանում (Իտալիա) անցկացվող IAC-2024 տիեզերագնացության 75-րդ միջազգային կոնգրեսին:

Այս տարի հեղինակավոր միջոցառումը կհավաքի ավելի քան 150 միջազգային փորձագետների և շուրջ 4000 մասնակիցների 96 երկրներից, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական կազմակերպություններ Հայաստանից: