Ռոբերտ Ենգիբարյան․ Վեպեր գրող հիանալի իրավաբանը

15 Հոկտեմբերի 2024, 23:10

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ռոբերտ Ենգիբարյանը ռուս գիտնական, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր է։ Նա 1994-2016 թվականներին եղել է Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն:

Ռոբերտ Ենգիբարյանը ծնվել է 1941թ-ին, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և աշխատել ԽՍՀՄ դատախազության մարմիններում:

Վաթսունականների կեսերին աշխատել է ԽՍՀՄ կառավարությանն առընթեր Խորհրդային օրենսդրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ։ 1969-1980 թվականներին դասավանդել է ԵՊՀ-ում, հետագայում ավարտել դոկտորանտուրան և միաժամանակ դասավանդել Բելգրադի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 1980-ականներից Ենգիբարյանն անցել է կուսակցական աշխատանքի։ Ռոբերտ Վաչագանովիչը եղել է Երևանի համալսարանի կուսկոմիտեի առաջին քարտուղարը, ինչպես նաև եղել է ԽՄԿԿ Կենտկոմի գաղափարական բաժնի սեկտորի վարիչը և նույնիսկ եղել է «Ես և աշխարհը» իրավաքաղաքական պարբերականի գլխավոր խմբագիրը:

1989 թվականից դասավանդել է ՄԳԻՄՕ-ում։ 1993-2016 թվականներին Ռոբերտ Ենգիբարյանը գլխավորել է Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի կառավարման միջազգային ինստիտուտը։ Եղել է «Իրավունք և կառավարում. XXI դար» իրավաքաղաքական հանդեսի գլխավոր խմբագիրը։

2021 թվականին Ենգիբարյանը հրատարակել է «Ճակատագրի խաղերը» վեպը և անմիջապես դարձել է պահանջված ռուս և արտասահմանյան ընթերցողների շրջանում։ Վեպում տեղի ունեցող իրադարձություններն իրական են, արկածային սյուժեով և մեծ հետաքրքրություն են առաջացրել ընթերցողի մոտ։ Որքան էլ տարօրինակ է, գրաքննադատները հիացած էին գրքով, բարձր են գնահատել այն և դրական արձագանքներ տվել: Քննադատ-լրագրող Կիրիլ Պրիվալովն իր գրախոսության մեջ գրել է.

«Խելացի մարդու համար մեկ մարդկային կյանքը բավական է, իսկ հիմարը չգիտի, թե ինչ անի հավերժության հետ: Նա չի կարող հավերժության մեջ լինել։ Այսպես հին ժամանակներում ասել է իմաստունը։ «Ճակատագրի խաղերը»՝ հայտնի գիտնական և մանկավարժ, ռուս և արտասահմանյան ընթերցողների կողմից արդեն պահանջված գրքերի հեղինակ Ռոբերտ Ենգիբարյանի նոր գիրքը, այս պնդման յուրօրինակ նկարագրումն է: Իրադարձություններն իրական են, բայց հերոսների մտացածին անուններով և իսկապես արկածային սյուժեով»։

Ռոբերտ Վաչագանովիչը ՌԴ գիտության վաստակավոր գործիչ է, պարգևատրվել է Բարեկամության շքանշանով և Հայաստանի Հանրապետության Մխիթար Գոշի մեդալով: