Սոչիում նշվել է Թարգմանչաց տոնը

19 Հոկտեմբերի 2024, 00:27

Մշակույթ

Սոչի քաղաքի «Սուրբ Խաչ» հայկական եկեղեցու տարածքում հոկտեմբերի 12-ին նշվել է Թարգմանչաց տոնը։ Այս մասին հայտնում է Սոչիի Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Միջոցառմանը ելույթ են ունեցել «Արարատ» ստուդիայի պարողները, երգիչներ, թմբկահարներ։ Ելույթից հետո բոլոր հյուրերը շուրջպար են բռնել:

Սուրբ Թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։