Վորոնեժում օծվել է նորակառույց Սուրբ Սարգիս զորավար եկեղեցին

20 Հոկտեմբերի 2024, 22:45

Մշակույթ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին Վորոնեժի հայ համայնքի պատմության մեջ ամենահիշարժան իրադարձությունը տեղի ունեցավ․ օծվել է նորակառույց եկեղեցին։

Առաջին կիրակնօրյա Սուրբ Պատարագը Վորոնեժի եկեղեցում իրականացրել է թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանը։ Նա օծել է Վորոնեժի նորակառույց եկեղեցին և այն կոչել Սուրբ Սարգիս զորավարի անունով։

«Ս. Սարգսի բարեխոսության հայցով մեր անդրանիկ աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ ամենակարող Տերն իր արդարությունն ու խաղաղությունը հաստատի համայն աշխարհում և զորացնի ամենքիս աստվածային սիրով, որպեսզի համերաշխ ոգով շարունակենք մեր կյանքը հայրենանվեր ու աստվածահաճո բազում գործեր կատարելով»,֊ օրհնության խոսքում ասել է սրբազան հայրը։