«Իրավունքը ուժն է միայն» համագանատական սեմինար-բանակում՝ Քրիսթի Լէյք բանակավայրում
22 Հոկտեմբերի 2024, 16:03
ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միությունների «Իրավունքը ուժն է միայն» կարգախոսով համագանատական սեմինար-բանակումը տեղի է ունեցել վերջերս Քրիսթի Լէյք բանակավայրում, Օթթաուա, մասնակցութեամբ Թորոնթոյէն, Գեմպրիճէն, Մոնթրէալէն եւ Լաւալէն 140 պատանիների եւ 25 վարիչ-պատասխանատուների։
Սեմինար-բանակումին պաշտոնական բացումը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, դրոշակի արարողությամբ եւ Հայաստանի Հանրապետության քայլերգի երգեցողությամբ:
Ապա պատանիները բաժանվել են երեք տարբեր խմբերի՝ կարմիր, կապույտ եւ նարնջագույն եւ ստացել են իրենց խմբի գույնի ապարանջան։ Չորս օրերի ընթացքում, նրան մասնակցել են «նստած volleyball»-ի, «dodgeball»-ի, «kick ball»-ի, «capture the flag»ի-, եւ երգեցողության մրցույթների եւ հավաքել են միավորներ։ Ախոյեանութիւնը շահել է նարնջագույնների խումբը։ Սակայն այս ընկերային խաղերին զուգահեռ պատանիները ունկնդրել են նաեւ դաստիարակչական նյութեր:
Երեց պատանիներին փոխանցել են հետեւյալ նյութերը. «Ուժի օրինակներ մեր շուրջ եւ մեր պատմութեան էջերուն մէջ» (ընկհ. Արիանէ Թասլաքեան), «Ընկերային ցանցեր՝ պայքարելու նորօրեայ ուժեղ միջոց» (ընկ. Վազգէն Գարագաշեան) եւ «Հայ Դատի յանձնախումբերու առաքելութիւնը» (ընկ. Սարօ Տէր Պետրոսեան)։
Կրտսեր պատանիները ստացել են դասախոսություններ հետեւյալ նյութերի մասին. «ՀՅԴ զինանշանին մասնիկներն ու անոնց իմաստը» (ընկ. Սարգիս Գըլըպոզեան), «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիրները» (ընկհ. Կասիա Թաթիկեան) եւ «Արցախեան ազատագրական պայքարը» (ընկ. Վաչէ Այվազեան):
Պատանիները խմբվել են խարույկի շուրջ եւ երգել ազգային-հեղափոխական երգեր, ներշնչվել նրանց փոխանցած ոգին, հիշել Վարանգաթաղի բարձունքին ընկած հերոսներին, որոնց կարգին էր նաեւ ՀՅԴ Գանատայի Պատանեկան միության նախկին վարիչ եւ դաստիարակ Քրիստափոր Արթինը, եւ ուխտել են իրենց սեփական ուժերին՝ վստահելով պաշտպանել իրենց իրավունքները:
Սեմինար-բանակումը պաշտոնապես փակվել է դրոշակի արարողությամբ եւ «Մշակ բանվոր» քայլերգի երգեցողությամբ: