Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Անընդհատ աճող պետական պարտքը նոր ճգնաժամի ռիսկ է առաջացնում

23 Հոկտեմբերի 2024, 16:00

 

Համաշխարհային պետական պարտքը, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով, մինչև այս տարվա վերջ կհասնի 100 տրլն դոլարի, ինչը կկազմի համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 93 %-ը։

Համաշխարհային ՀՆԱ-ի 100 %-ին համախառն պարտքը կհասնի տասնամյակի ավարտին։ ԱՄՀ-ի նման գնահատականները տեղ են գտել Ֆինսական մոնիթորիգի վերաբերյալ զեկույցում։

Հետաքրքիր է, որ ըստ ԱՄՀ-ի՝ կան երկրներ, որոնք պետական պարտքի հետ կապված խնդիրը կարգավորել են, սակայն այն երկրներում, որտեղ խնդիրը կարգավորված չէ, բաժին է ընկնում աշխարհի պարտքի կեսից ավելին և համաշխարհային ՀՆԱ-ի 2/3-ը։

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ ԱՄՀ-ի կոչն է․

• Սպասումները ռիսկային են․ երկրների փորձը ցույց է տվել, որ պարտավորությունների բարձր մակարդակը կարող է առաջացնել շուկաների անբարենպաստ արձագանքներ և իրավիճակի վատթարացման դեպքում սահմանափակել բյուջետային մանևրների հնարավորությունները։

• Կառավարությունները պետք է ուշադիր լինեն իրենց ֆինանսական կառավարման ռազմավարություններում՝ նվազեցնելու համար գլոբալ տնտեսության վրա բացասական ազդեցությունները:
Ասվում է նաև, որ պարտքային ճգնաժամի բարձր ռիսկ ունեցող երկրները, այսինքն՝ խոշորագույն տնտեսությունների մի մասը և այն երկրները, որոնք կորցրել են շուկաներին հասանելիությունը, այսինքն՝ աղքատ երկրները, որտեղ տոկոսավճարներն արդեն իսկ գերազացնում են այնպիսի բյուջետային ծախսերը, ինչպիսիք են առողջապահությունն ու կրթությունը, կարիք ունեն բյուջետային հիմնարար վերակառուցման։

Անդրադառնանք այս գլոբալ խնդրի ներքո մեր՝ արտաքին պարտքի խնդրին ինչպես գլոբալից եկող, այնպես էլ լոկալ ռիսկերին։
Ասել, որ այս զեկույցի խնդրահարույց երկրների շարքում ԱՄՀ-ն դիտարկում է նաև Հայաստանը, սխալ կլինի։ Պատճառն այն առանցքային ցուցանիշն է՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, որով կառույցը գնահատում է երկրի պարտքային բեռն ու ռիսկայնությունը։

Հայաստանի պարագայում այն 48.8 % է կազմում, ինչը բարվոք ցուցանիշ է: Սակայն վերջինս ռիսկային է, քանի որ այդ հարաբերակցության վրա ազդել է ոչ կայուն՝ արտաքին գործոններով պայմանավորված ՀՆԱ աճը, և դոլարի նկատմամբ՝ դրամի արժևորումը: Երկուսն էլ գործոններ են, որոնց չլինելու պարագայում նույն պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կարող է վատթարանալ և հայտնվել ԱՄՀ ուշադրության կենտրոնում: Առաջին հերթին, դա կդրսևորվի մեզ հետագայում ավելի բացասական պայմաններով վարկել տրամադրելու տեսքով:

Եվ ի վերջո, ԱՄՀ-ի վերնոշյալ զեկույցից մեսիջները հենց ավելացող վարկերի նկատմամբ զգուշավորության կոչն է և նաև ռիսկը, որ գլոբալ տնտեսությունը կարող է կանգնել նոր ճգնաժամի առաջ:

Հիմա եթերում