Արթուր Չիլինգարովի գրաֆիտին՝ Բելորեչենսկում

24 Հոկտեմբերի 2024, 17:57

Հայեր

Բելորեչենսկում հանդիսավորությամբ բացվել է ականավոր գիտնական-օվկիանոսագետ, լեգենդար բևեռախույզ և Արկտիկայի հետազոտող, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Խորհրդային Միության և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովին նվիրված մուրալ:

Այն ստեղծվել է Բելորեչենսկի շրջանի «Արտ-տարածք» փողոցային արվեստի ստուդիայի ղեկավար Պավել Պոստնիկովի կողմից։ Բացման արարողությանը մասնակցել են Բելորեչենսկի քաղաքային բնակավայրի ղեկավար Ալեքսանդր Աբրամովը, Ռուսաստանի աշխարհագրական ընկերության Կրասնոդարի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ Իվան Չայկան և «Մելնիչենկո» հիմնադրամի ստեղծագործական տնօրեն Վլադիմիր Չեսնոկովը:

Նախագիծն իրականացվել է «Մելնիչենկո»-ի հիմնադրամի և քաղաքի վարչակազմի աջակցությամբ՝ Ռուսաստանի աշխարհագրական ընկերության (ՌԱԸ) «Географфити» դաշնային նախաձեռնության շրջանակներում։

Հիմա եթերում