Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստ
24 Հոկտեմբերի 2024, 20:40
«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի կիսապաշտպան Վենդելը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի ամենաթանկ ֆուտբոլիստներն են: Ամառային տրանսֆերային պատուհանի մասին պաշտոնական հաշվետվությունը հրապարակվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի կայքում:
Ցուցակը կազմված է յուրաքանչյուր թիմի ամենաթանկ ֆուտբոլիստներից։ Սպերցյանի և Վենդելի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո: ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Կոնստանտին Տյուկավինի արժեքը 16 մլն եվրո է:
Ընթացիկ մրցաշրջանում ՌՊԼ-ի թիմերի հայտացուցակներում ֆուտբոլիստների միջին արժեքը կազմում է 1,528 մլն եվրո: