«Վրացական երազանքը» հավաքում է ձայների 52,94%-ը

26 Հոկտեմբերի 2024, 21:46

Քաղաքականություն

Այսօր Վրաստանում խորհրդարան են ընտրում։ Քվեաթերթիկների 68,69%-ի մշակման արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 52,94%-ը։

Այս մասին վկայում են Վրաստանի ԿԸՀ պաշտոնական տվյալները։

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընտրողների վերջնական մասնակցությունը կազմել է 58․94 տոկոս։

Քվեարկել է 2․060․412 մարդ։