Բահրեյնում դպրոցականների մարզական խաղերում հայ բռնցքամարտիկները ապահովել են 4 մեդալ

28 Հոկտեմբերի 2024, 12:40

Սպորտ

Բահրեյնում ընթացող դպրոցականների մարզական խաղերում հայ բռնցքամարտիկները ապահովել են 4 մեդալ։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 46 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, 60 կգ քաշային Տիգրան Մակիչյանը, 63 կգ քշայաին Սամվել Ասլանյանը և 67 կգ քաշային Հայկ Թադևոսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։