Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

31 Հոկտեմբերի 2024, 11:34

Քաղաքականություն

Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը բողոքի երթով հասել են Կառավարության շենքի մոտ։

Համալսարանի դասախոսները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարությունից աջակցություն չստանալու համար՝ պատճառաբանելով, որ նախարարությունը լիցենզիա չի տրամադրում բուհում ներդրվող նոր կրթական ծրագրերի համար։

Դասախոսները և ամբիոնի վարիչները դեմ են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այն որոշմանը, որ Ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքը պետք է տրվի Ֆրանսիական համալսարանին։ Նշված մասնաշենքում այժմ Ագրարային համալսարանի ուսանողների դասապրոցեսն է ընթանում, շենքը շահագործվում է։

Այս պահին Ագրարային համալսարանի 5 դեկան բանակցությունների համար մտել է կառավարության շենք:

Հիմա եթերում