«Սլովան»-ը հաղթեց. Բարսեղյանը` փայլուն գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

31 Հոկտեմբերի 2024, 12:00

Սպորտ

Սլովակիայի առաջնության երրորդ տուրի հետաձգված խաղում «Սկալիցա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Սլովան»-ին։

Հանդիպումն ավարտվել է առաջնության գործող չեմպիոնների հաղթանակով՝ 3-2 հաշվով։

Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Տիգրա Բարսեղյանը՝ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։

Այս խաղից հետո «Սլովան»-ն ունի 28 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։

Հիմա եթերում