Պանելային քննարկում Գլենդելում ՝ նվիրված հայկական Սփյուռքին առնչվող հարցերին
01 Նոյեմբերի 2024, 17:06
«Ապրիլ» գրախանութը պանելային քննարկում կանցկացնի դոկտոր Դալար Շահինյանի, Լիլիթ Քեշիշյանի, Գեղամ Մուղնեցյանի և Հրագ Փափազյանի մասնակցությամբ։ Նրանք կքննարկեն վերջերս լույս տեսած «Հայկական սփյուռքը և քաղաքացիություն չունեցող իշխանությունը. հավաքական ինքնությունը անդրազգային 20-րդ դարում» գիրքը։
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին, Հայ արվեստի կենտրոնում, որը գտնվում է Ն. Օրանժ 250 հասցեում, Գլենդել, Կալիֆորնիա, 91203:
Դոկտոր Դալար Շահինյանը «Հայկական սփյուռքը և քաղաքացիություն չունեցող իշխանությունը»ամսագրի համախմբագիրն է: Նա ստացել է համեմատական գրականագիտության դոկտորի աստիճան Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում և հայոց լեզվի ուսուցման ծրագրով դասախոսություններ է կարդում Կալիֆորնիայի Իրվայնի համալսարանում, որտեղ նա նաև հրավիրյալ դասախոս է համեմատական գրականագիտության ամբիոնում:
Նա նաև հեղինակ է «Առանց քաղաքացիության. հայոց լեզվի քաղաքականությունը աքսորի մեջ» գրքի (Սիրակուզայի համալսարանի հրատարակչություն, 2023):
Լիլիթ Քեշիշյանը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի դասախոս է, որտեղ 2018 թվականից դասավանդում է գրավոր խոսք և քննադատական մտածողություն ավագ և կրտսեր դասարաններում:
Գեղամ Մուղնեցյանը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի արխիվագետն է։
Հրագ Փափազյանը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մարդաբանության ամբիոնի դոցենտ է և Թրփանջյանի անվան Ժամանակակից հայագիտական ամբիոնի վարիչ: