Գերմանական «Prestige-travel» պարբերականը հոդված է հրապարակել Երևանի մասին

06 Նոյեմբերի 2024, 09:22

Հայեր

Գերմանական «Prestige-travel» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի մայրաքաղաք Երևանի մասին՝ նշելով, որ այն ոչ միայն քաղաք է, այլ փորձ, որը գրավում է յուրաքանչյուր հյուրին:

«Երևանը Հայաստանի բաբախող սիրտն է», — գրել է տուրիստական պարբերականը:

Հոդվածի հեղինակները պատմում են Երևանի 2800-ամյա պատմության և խորհրդային ժառանգության մասին, հիանում Կասկադով և Հայաստանի ազգային պատկերասրահով, խորհուրդ տալիս տեղական ռեստորաններում համտեսել հայկական տոլմա և «Արարատ» գործարանի արտադրության կոնյակ: