Հայաստանում կանցկացվի ՄԱԿ-ի COP17 համաժողովը
01 Նոյեմբերի 2024, 21:30
Հայաստանը 2026թ. հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը։
«65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր»,- նշել է նա։
Հավելենք, որ միջոցառումը նվիրված է բնապահպանական խնդիրների քննարկմանը, կլիմայի փոփոխության գործընթացը կասեցնելու և կենսաբազմազանությունը պաշտպանելու համար համաձայնեցված լուծումներ գտնելուն։