Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

ՀՀ-ն արդեն իսկ առնչվում է ԲՐԻԿՍ-ին

01 Նոյեմբերի 2024, 16:00

ԲՐԻԿՍ միավորումը՝ որպես աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող, բավական մեծ հավակնություններ ունեցող ուղղություն, կարևոր է նաև Հայաստանի համար։

Խոսենք նախ գլոբալ բաղադրիչից՝ ներկայացնելով համաշխարհային տնտեսությունում ԲՐԻԿՍ երկրների աճող դերակատարությունը փաստող որոշ թվերից։

Եվ այսպես, ԲՐԻԿՍ-ին արդեն իսկ բաժին է ընկնում աշխարհի բնակչության գրեթե կեսը, ոսկու պաշարների 20 %-ը, նավթի՝ 44 %-ը, ՀՆԱ-ի գրեթե 37 % -ը և այլն։

Մյուս կողմից, Հայաստանը ԲՐԻԿՍ անդամ-երկրների հետ ունի առևտրատնտեսական՝ որոշ դեպքերում բավական խորը կապեր։ Թերևս հիշենք, որ ՌԴ-ն՝ ՀՀ համար մեկ առևտրային գործըկերը, բարեկամ Իրանը, Հնդկաստանը, ԱՄԷ-ն, որի հետ արտաքին առևտուրն ակտիվացել է, ևս ԲՐԻԿՍ անդամներ են։

Ավելին, միայն ՌԴ-ին բաժին է ընկնում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 35 %, ԱՄԷ-ին և Չինաստանին՝ համապատասխանաբար 11% և 10% և այլն։

Ըստ էության, Հայաստանն արդեն իսկ առնչվում է ԲՐԻՍ անդամ- երկրներին և առկա պոտենցիալն է՛լ ավելի մեծ ուշադրության մասին է վկայում։