12-ամյա Ջեյք Կրիհկորին «Barnes & Noble»-ում կներկայացնի իր առաջին գիրքը

06 Նոյեմբերի 2024, 13:43

Կրթություն

Ջեյք Կրիհկորին` ամերիկահայ պատանի հեղինակը, պատրաստվում է նշանավոր դեբյուտ ունենալ գրական աշխարհում իր առաջին՝ «Վաղվա ճակատամարտերը» գրքով, որը շուտով հասանելի կլինի Բըբենքի «Barnes & Noble»-ում: Այս սրտառուչ պատմությունը, որի նպատակն է փառաբանել Աստծուն և հասնել երիտասարդ ընթերցողների սրտերին, կներկայացվի նոյեմբերի 10-ին, ժամը 14-16-ը «Barnes & Noble Burbank Town» կենտրոնում:

Ընդամենը 11 տարեկանում Ջեյքն արդեն ցուցադրել է հեքիաթասաց լինելու ուշագրավ տաղանդը՝ հյուսելով արկածների, հավատքի և ընկերության թեմաները մի գրքի մեջ, որը հրավիրում է ընթերցողներին խորհել իրենց կյանքում Աստծո ներկայության մասին։

«Մենք ոգևորված ենք աջակցելու Ջեյք Կրիհկորիին, որպես հրատարակված հեղինակի։ Նրա պատմությունն իսկապես ոգեշնչող է, և մենք ուրախ ենք ներկայացնելու նրա աշխատանքը մեր համայնքին այստեղ՝ Բըրբենքում», — ասել է «Barnes & Noble»-ի ներկայացուցիչը:

Ակնկալվում է, որ Ջեյքի գիրքը կխթանի երեխաների և ընտանիքների կապը, որոնք փնտրում են ոգեշնչող պատմություններ և խրախուսում են հավատքն ու բարոյականությունը:
Նոյեմբերի 10-ին՝ գրքի շնորհանդեսին, երիտասարդ ընթերցողները հնարավորություն կունենան հանդիպելու Ջեյքին, լսել նրան և ծանոթանալ նրա հավատքի վրա հիմնված ստեղծագործությանը: Գրքի օրինակները հասանելի կլինեն գնման համար, որոնցից յուրաքանչյուրը ստորագրված է անձամբ Ջեյքի կողմից:

«Barnes & Noble»-ը նախատեսում է շարունակել իր աջակցությունը Ջեյքին՝ ընդլայնելով գրքի հասանելիությունն ավելի շատ վայրերում՝ օգնելով հնարավորինս շատ երիտասարդ ընթերցողների տարածել նրա ուղերձը: