Երևանը բաց թողեց պատմական շանսը՝ ապահովելու այն ամենը, ինչ կարելի էր ապահովել Ղարաբաղի հարցում. Սատանովսկի
19 Հունիսի 2023, 21:30
Հայաստանում առաջին հերթին պետք է լինի Հայաստանի ապագայով շահագրգիռ ղեկավարություն, այլ ոչ թե իրենց կամ Վաշինգտոնի։
Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի հիմնադիր և նախագահ, պրոֆեսոր Եվգենի Սատանովսկին։
«Ցավոք, Երևանը բաց թողեց պատմական հնարավորությունը՝ ապահովելու այն ամենը, ինչ կարելի էր ապահովել Ղարաբաղի համար այն ժամանակ, երբ դա իրականություն էր, համառորեն, երկար ժամանակ և բավականին հետևողական բոլոր այն առաջարկներից, որ տվել էր Մոսկվան, և որոնցով, պետք է ասեմ, Բաքուն համաձայնել է նույնիսկ ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբում»,- ասել է փորձագետը։
Սատանովսկու խոսքով՝ այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Ռուսաստանի ձեռքերը կապված են Ուկրաինայի պատերազմով, և այս առումով նա նախկինի պես չի գործի։
«Հայաստանում առաջին հերթին պետք է լինի ղեկավարություն, որը շահագրգռված է Հայաստանի ապագայով, այլ ոչ թե իրենց ու Վաշինգտոնի։ Նայեք Բալթյան երկրներին, Ուկրաինային, Մոլդովային: Մտածեք, թե ինչպես է ավարտվում այս տեսակի խաղը: Ոչ մի լավ բանի չի բերի այն»,- ասել է փորձագետը։