Ռուսաստանն ինքն էլ էր դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից․ Մարիա Զախարովա

13 Նոյեմբերի 2024, 17:31

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան մեկնաբանել է Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմության մաս է դարձել։

Զախարովամ նշել է, որ Մոսկվան ինքն է քննադատել այդ կառույցը, հատկապես այն բանից հետո, երբ արևմտամետները սկսել են արգելափակել խմբի աշխատանքը։

«Այն թաղվել է արևմտյան երկրների ձեռքով, նրանք տրամադրված են եղել ոչ թե կարգավորման, այլ բոլորովին այլ բաների», — ընդգծել է Զախարովան։