Գրետա Թունբերգը մասնակցում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիային
15 Նոյեմբերի 2024, 16:19
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը մասնակցում է «Stop Greenwashing Genocide»-ին, որը տեղի է ունենում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։
Ցուցարարների պահանջները վերաբերում են արցախցի բռնի տեղահանվածներին, ռազմագերիներին, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանությանը և կլիմայի վրա այդ գործոնների ազդեցությանը։