Ռուս-հայկական բարեկամության թանգարանը մասնակցել է Դոնի Նախիջևանի 245-ամյակին նվիրված միջոցառումներին

16 Նոյեմբերի 2024, 18:20

Մշակույթ

Ռուս-հայկական բարեկամության թանգարանը մասնակցել է Նոր Նախիջևանի հայկական գաղութի հիմնադրման 245-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, որը կազմակերպել էր Ռոստովի տարածաշրջանային «Դոնի Նախիջևան. Հայկական համայնք» հասարակական կազմակերպությունը:

Ռոստովի պետական ֆիլհարմոնիայում թանգարանի աշխատակիցները ներկայացրել են Նոր Նախիջևանի պատմությունը, նախիջևանցի արվեստագետների ստեղծագործությունները։

Ելույթ են ունեցել նաև «Դոն» նվագախումբը, Դոնի հայերի «Անի» անսամբլը, «Հույսի աստղ» երգի-պարի թատրոնը և այլ համույթներ։