Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակիչ
25 Նոյեմբերի 2024, 17:11
Հայտնի են այն գեղասահորդների անունները, ովքեր կմասնակցեն կանանց մրցաշարի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչին։
Կիրակի օրը՝ նոյեմբերի 24-ին, մարզիկները ելույթ են ունեցել Ռուսաստանի Գրան պրի շարքի եզրափակիչ՝ հինգերորդ փուլում, որում հաղթել է Ալինա Գորբաչովան։
Հինգ փուլերի ընդհանուր հաշվարկում Ադելյա Պետրոսյանը 36 միավորով զբաղեցրել է առաջին տեղը։ Նա հաղթել է հինգ փուլերից երկուսը։
2024/25 մրցաշրջանի Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակիչը կկայանա Կրասնոյարսկում 2025 թվականի փետրվարի 13-ից 16-ը։