Պյատիգորսկում կմատուցվի պատարագ՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի

06 Դեկտեմբերի 2024, 17:24

Մշակույթ

Դեկտեմբերի 7-ին Պյատիգորսկ քաղաքի Հայ Առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա կիրակնօրյա պատարագ, որին կհաջորդի հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Այս մասին հայտնում են Պյատիգորսկի հայ համայնքից։

Նշվում է, որ մարդիկ այդ օրը կարող են գնալ հայկական եկեղեցի՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին, ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին ու ընկերներին և կիսել նրանց վիշտը։

«Միասին կհիշենք աղետից զոհվածներին և հարգանքի տուրք կմատուցենք նրանց հիշատակին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիմա եթերում