«Նաիրի» և «Նռենի» պարային համույթները՝ Սանկտ Պետերբուրգի «Հյուսիսափայլ» փառատոնի դափնեկիրներ

13 Դեկտեմբերի 2024, 11:47

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Երիտասարդության տանը տեղի է ունեցել «Հյուսիսափայլ» ազգային մշակույթների փառատոնը: Այն կազմակերպել էր Սանկտ Պետերբուրգի կառավարման տեխնոլոգիաների և տնտեսագիտության համալսարանը, որին մասնակցել են 8 բուհեր, 7 հայրենակցական միություններ, 10 պետությունից ներկայացուցիչներ։ Փառատոնին մասնակցել են նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են Հայաստանի ավանդույթները, մշակույթը և ազգային խոհանոցը։

Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու «Նաիրի» և «Նռենի» պարային համույթները կատարել են հայկական ժողովրդական «Փափուռի» և «Հաղթանակ» պարերը և դարձել փառատոնի դափնեկիրներ:

Փառատոնի մասնակիցների համար անցկացվել են նաև վարպետության դասեր: