Միխայիլ Կավելաշվիլին՝ Վրաստանի վեցերորդ նախագահ

14 Դեկտեմբերի 2024, 15:10

Քաղաքականություն

Վրաստանի վեցերորդ նախագահ է ընտրվել «Վրացական երազանք»-ի թեկնածու Միխայիլ Կավելաշվիլին։ Նա ստացել է 224 ընտրական ձայն, հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հաղթելու համար Կավելաշվիլուն անհրաժեշտ էր 200 ձայն՝ կոլեգիայի ընդհանուր թվի երկու երրորդը։

Կավելաշվիլին նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին: Իր կարիերայի ընթացքում դարձել է Ռուսաստանի և Շվեյցարիայի չեմպիոն։
2016 թվականից «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր էր։ 2022 թվականից նա ներկայացնում է «Ժողովրդի իշխանություն» քաղաքական խումբը, որը հայտնի է իր պահպանողական և ավանդապաշտ դիրքորոշմամբ: