ՀՀ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ պարբերաբար շփումներ ենք ունենում կողմերի հետ․ Պետդեպ

19 Դեկտեմբերի 2024, 12:10

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերաբերյալ պարբերաբար շփումներ ենք ունենում երկու կողմերի պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ ամփոփելով ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին զարգացումները և ընթացիկ իրադարձությունները։

«Ինչպես նաև մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին հարգել երկրում ապրող բոլոր մարդկանց, այդ թվում՝ բանտարկյալների իրավունքները և հիմնարար ազատությունները։

Մենք միշտ քայլեր ենք ձեռնարկում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանում չեն հարգում մարդու հիմնարար իրավունքները։ Մենք կշարունակենք վարել այd քաղաքականությունը», — ասել է նա: