Վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով կպատրաստվի հայտ

22 Հունիսի 2023, 20:45

Մշակույթ

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում և լրացում է կատարվել 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ 4 մլն 494 հազար դրամ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերի ընդգրկման հայտի պատրաստման աշխատանքներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Վերաբաշխումը կնպաստի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհ­ային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան տարածքում գտնվող վիշապաքարերի՝ որպես յուրահատուկ և համամարդկային ժառանգության ընդգրկման հայտի պատրաստմանը:

2. Վիշապաքարերի դաշտը.JPG (827 KB)

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 3 հուշարձանախումբ՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը և Ազատ գետի վերին հովիտը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի տաճարը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000 թթ, որից հետո Հայաստանի Հանրապետության կողմից որևէ նոր հուշարձան չի գրանցվել։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում (Tentative list) Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 4 հուշարձանախումբ՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1995 թ․։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացակարգի՝ մինչև Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկվելը՝ անհրաժեշտ է, որ օբյեկտն ընդգրկված լինի նախնական ցանկում։