Հայաստանը և Վրաստանը կընդլայնեն համագործակցությունը բուսասանիտարական վերահսկողության ոլորտում
01 Նոյեմբերի 2026, 18:50
Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը (NFA) նախատեսում է մինչև ընթացիկ տարվա վերջ բուսասանիտարական վերահսկողության ոլորտում համագործակցության համաձայնագրեր ստորագրել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Բուլղարիայի համապատասխան գերատեսչությունների հետ։
Վրացական կարգավորող մարմնի փոխանցմամբ՝ նախաձեռնության հիմնական նպատակն է ամրապնդել միջազգային գործընկերությունը և ապահովել մասնագիտական փորձի փոխանակումը։
Առաջիկա պայմանավորվածությունների շրջանակում կողմերը նախատեսում են ուսումնասիրել միմյանց լաբորատորիաների հնարավորությունները, համաձայնեցնել արտահանվող արտադրանքում թունաքիմիկատների պարունակության ստուգման մեխանիզմները, ինչպես նաև սկսել բուսասանիտարական միասնական չափորոշիչների մշակման աշխատանքները։