ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկությունը, թե Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Հայաստանի նոր դեսպանին

01 Նոյեմբերի 2026, 18:10

Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե Ռուսաստանը հրաժարվել է համաձայնություն տալ Մոսկվայում Հայաստանի դեսպանի պաշտոնում Սամվել Մկրտչյանի նշանակմանը։ 

Այս մասին ՌԲԿ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։

«Ռուսաստանի կողմից Սամվել Մկրտչյանի՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու թեկնածությունը չհամաձայնեցնելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Տվյալ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել են գերատեսչությունից։

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպանի թեկնածությունը։ Պարբերականը ենթադրել էր, որ դա կարող էր կապված լինել Մկրտչյանի՝ եվրոպական երկրներում երկարամյա դիվանագիտական գործունեության հետ։

Հիմա եթերում