Բարերար Ասո Թավիթյանի հավաքածուն աճուրդի է հանվել Sotheby’s-ում
25 Դեկտեմբերի 2024, 20:30
Sotheby’s աճուրդի տունը կվաճառի հայազգի գործարար և բարերար Ասո Թավիթյանի հավաքածուն։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Ասո Թավիթյանը մահացել է 2020 թվականին՝ ավելի քան 300 գործ կտակելով Սթերլինգ և Ֆրենսին Քլարք արվեստի ինստիտուտին։ Առաջիկա աճուրդում նրա հավաքածուից մի քանի հարյուր աշխատանք կհանվեն աճուրդի, որոնց ընդհանուր արժեքը կկազմի մոտ 14 մլն դոլար։ Կազմակերպիչները խոստանում են ստացված հասույթն ուղղել բարեգործությանը։