Հայկական դուդուկը ներկայացվել է Գոլիցինների տանը
27 Դեկտեմբերի 2024, 12:52
Դեկտեմբերի 20-ին Միչուրինսկ քաղաքի Գրական-երաժշտական թանգարանում տեղի է ունեցել «Ձմեռային երեկո Գոլիցինի տանը» խորագրով ավանդական երեկո:
Երեկոյի հյուրն է եղել 50 էթնիկ փողային երաժշտական գործիքների եզակի հավաքածուի սեփականատեր Ալեքսեյ Բլոխինը։
Երաժիշտն իր կատարման հատվածներից մեկը նվիրել է հայկական երաժշտական գործիք դուդուկին: Նա խոսել է գործիքի մասին և հյուրերին ներկայացրել դրա հնչողությունը։