Արթուր Գրիգորյանը նվաճել է Ստավրոպոլի երկրամասի սամբոյի առաջնության ոսկե և արծաթե մեդալները

16 Հունվարի 2025, 09:22

Սպորտ

Ստավրոպոլի երկրամասում անցկացվել են սամբոյի մրցումներ, որոնց մասնակցել է երկրամասի 350 մարզիկ։

Նևիննոմիսսկի սամբիստ Արթուր Գրիգորյանը ոսկե և արծաթե մեդալ է նվաճել երկու տարիքային խմբերում․ 2011-2013թթ.ծնված տարիքային կարգում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ 2009-2011թթ. ծնված տարիքային կարգում ՝ 2-րդ տեղը:

«Հատկապես գոհացրեց Արթուր Գրիգորյանը՝ կրտսեր տարիքային խմբում դառնալով հաղթող։ Մրցույթի ընթացքում նա վնասվածք ստացավ, սակայն արդյունքում դուրս եկավ եզրափակիչ և ավագ տարիքային խմբում գրավեց երկրորդ տեղը՝ մրցակցին զիջելով նվազագույն հաշվով»,- նշել է Նևիննոմիսսկի ղեկավարը:

Նշվում է նաև, որ Սվետլանա Ասրիյանը զբաղեցրել է 2-րդ տեղը (ծնված 2011 — 2013 թթ.), իսկ Գոռ Ասլանյանը, Սվետլանա Մուրադյանը և Գրիգորի Ղազարյանը բրոնզե մեդալ են նվաճել իրենց տարիքային խմբերում: