Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումը կարող է շանս լինել Հայաստանի համար

30 Հունվարի 2025, 11:00

(Եվ կրկին Փաշինյանի սխալների արժեքի մասին)

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների առօրյան ավելի ու ավելի է սկսում նմանվել վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերություններին, երբ կողմերի միջև առանց «դիվանագիտական փոխհրաձգության» գրեթը շաբաթը չի անցնում։

Պաշտոնապես ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի (Ղազախստան) մոտակայքում վթարվեց Embraer 190 «Azerbaijan Airlines» (AZAL) ուղևորատար ինքնաթիռը, որը կատարում էր Բաքու-Գրոզնի չվերթը։ Ռոսավիացիան հայտարարել է, որ Գրոզնիում ինքնաթիռի վայրէջքը չի հաջողվել մառախուղի և «Ковер» պլանի պատճառով, որն ակտիվացվում է «Ուկրաինայի ահաբեկչական գործողությունների հետևանքով»: Դեկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ զրույցի ժամանակ նշել է, որ AZAL-ի ինքնաթիռի վայրէջքի պահին Գրոզնին հարձակման էր ենթարկվել ուկրաինական անօդաչու սարքերի կողմից, և «ռուսական ՀՕՊ միջոցները հետ էին մղել այդ հարձակումները»:

Ալիևը հաջորդ օրը հայտարարել է, որ ինքնաթիռը հայտնվել էր ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի ազդեցության տակ, նրա պոչի հատվածը «վնասվել էր գետնից կրակոցների հետևանքով»: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ստանձնի պատասխանատվություն և հրապարակավ ներողություն խնդրի ինքնաթիռի հետ կապված դեպքի համար, պատժի մեղավորներին և փոխհատուցում վճարի Ադրբեջանին:

Հունվարին ռուսական աղբյուրները հրապարակել են ինքնաթիռի անձնակազմի և դիսպետչերների զրույցների սղագրությունը։ Դրանից պարզ դարձավ, որ անձնակազմը մի քանի անգամ փորձել էր վայրէջք կատարել Գրոզնիում, ապա տեղեկացրել էր դիսպետչերներին, որ «թռչուն է բախվել ինքնաթիռին, իսկ խցիկում երկու աթոռ էր պայթել»: Զրույցների հրապարակումը պաշտոնական Բաքվին անհարմար դրության մեջ է դրել, քանի որ ամբողջությամբ հակասում էր ադրբեջանական վարկածին: Եվ դրանից հետո, ադրբեջանական հեռուստատեսությունը պատրաստել է ռեպորտաժ՝ Բաքվում գործող «Ռուսական տան»-ը մեղադրելով լրտեսության մեջ: Դրան արձագանքել է «Ռուսական տան» ղեկավարությունը, որը խոստացել է դիմել դատարան՝ պատժելու համար ադրբեջանական Baku TV-ին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ ռուսական դիվանագետները զարմանք էին հայտնել «տեղական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումների շարքի» կապակցությամբ: Բաքուն էլ ի պատասխան հրավիրել էր ԱԳՆ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին:

Նույնիսկ ռուսական աղբյուրները, որոնք երկար ժամանակ առավել լոյալ էին տրամադրված Բաքվի նկատմամբ, անկեղծորեն նշում էին, որ Ադրբեջանի առաջնորդն անցել է մի շարք «կարմիր գծեր», ինչը չէր կարող մնալ առանց պատասխանի: Իրականում ինքնաթիռի դեպքը միայն պատրվակ էր ռուս-ադրբեջանական հարաբերություններում «թարախը» պայթեցնելու համար:

Ռուսաստանի դեմ հրապարակումներ միշտ էլ եղել են ադրբեջանական պետական լրատվամիջոցներում: Սրանում հեշտ է համոզվել՝ կարդալով 2023 թվականի ամռանը ադրբեջանական հրապարակումներում տեղ գտած հրապարակումները: Այդ ժամանակ Բաքվում ավելի շատ էին սպասում Ուկրաինայի հակահարձակմանը, քան Կիևում: Իսկ Ալիևը, որը հոկտեմբերի 2022-ին Պրահայում գնաց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի հետ գործարքի, դա արել էր ոչ միայն Արցախին տիրանալու համար, այլև տարածաշրջանից ռուսների դուրսբերման համար, ինչը նույնպես չէր կարող մնալ առանց հետևանքների:

Այլ հավասար պայմաններում, եթե Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-եռանկյունում Երևանի և Մոսկվայի հարաբերությունները չփչացվեին Հայաստանի ղեկավարության ձեռքով, ապա Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների ներկայիս ճգնաժամը կարող էր լավ ու հարմար առիթ դառնալ՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի շահերն առաջ մղելու համար։

Իհարկե, ոչ ոք չի ասում, որ 2025-ի այս օրերին Շուշին կդառնար հայկական, բայց կարելի էր, առնվազն, պահանջել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթների վերանայում՝ Արցախում ռուսական կոնտինգենտի ավելացման տրամաբանությունում։ Կամ էլ պահանջել, որ Ադրբեջանի կողմից հաստատվեր այնպիսի քարտեզներ սահմանագծման համար, որոնք ավելի կհամապատասխանեին ՀՀ շահերին, քան հայ ժողովրդին Ալիևի և Փաշինյանի կողմից պարտադրված «սահմանների հաստատման» ընթացիկ գործընթացը:

Եվ ահա այստեղ կրկին լեգիտիմ է դառնում Նիկոլ Փաշինյանի սխալի գնի մասին հարցը. ինչքա՞ն թանկ է այն արժեցել հայ ժողովրդին: Իսկ միգուցե սա սխալ չէր․․․

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հիմա եթերում