ԱՄՆ-ն ներկայացնող Էդմեն Շահբազյանն օկտագոն վերադարձը նշել է տպավորիչ հաղթանակով

16 Փետրվարի 2025, 16:20

Սպորտ

UFC Fight Night 251-ի շրջանակներում Էդմեն Շահբազյանը միջին քաշային կարգում մենամարտել է Դիլան Բուդկայի դեմ և առաջին ռաունդում հաղթանակի հասել նոկաուտով:

27-ամյա հայ մարտիկը նախորդ անգամ օկտագոն էր դուրս եկել 2024 թվականի օգոստոսի 25-ին և պարտվել Ջերալդ Միրշերտին:

Շահբազյանն անցկացրել է 19 մենամարտ, ունի 14 հաղթանակ և 5 պարտություն:

Հիմա եթերում