Մարիինյան թատրոնի մեներգչուհի Իվետա Սիմոնյանը «Ֆալստաֆ» օպերայում կատարել է Նանետայի դերերգը

14 Մարտի 2025, 17:34

Հայեր | Մշակույթ

Փետրվարի 14-ից մարտի 7-ը Մարիինյան թատրոնի Պրիմորյեի բեմում կայացել է «Վերդի Մարաթոն» երաժշտական նախագիծը՝ նվիրված իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի ստեղծագործությանը:

Նախագծի շրջանակներում ներկայացվել են օպերաներ, համերգներ և ներկայացումներ: «Ֆալստաֆ» օպերայում հանդես է եկել Մարիինյան թատրոնի մեներգչուհի Իվետա Սիմոնյանը՝ Նանետայի դերերգով։

«Ֆալստաֆ»-ը Վերդիի կատակերգական օպերաներից է, չնայած այն չի կարելի անվանել ամբողջովին կատակերգություն: Ջուզեպպե Վերդին գրել է «Ֆալստաֆը», երբ նա արդեն 80 տարեկան էր։