«Ես իմ ամբողջ գումարը կծախսեմ մարդկանց վրա, չեմ պատրաստվում որևէ բան խնայել». Սերգեյ Գալիցկի
01 Մայիսի 2025, 17:40
Ռուսաստանցի գործարար, հասարակական գործիչ, «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր և համասեփականատեր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ եւ սեփականատեր, Ռուսաստանի ամենագեղեցիկ այգիներից մեկի ստեղծող, Կրասնոդարի պատվավոր քաղաքացի Սերգեյ Գալիցկին հայտարարել է, որ իր ողջ գումարը կծախսի ի օգուտ մարդկանց և ոչինչ չի խնայի:
Գալիցկին հայտնի է նրանով, որ իր անձնական գումարներով Կրասնոդարում զբոսայգի է կառուցել (մոտ 4 միլիարդ ռուբլի արժողությամբ), ինչպես նաև բացել է ֆուտբոլային մարզադաշտեր, ակադեմիաներ և դպրոցներ, որտեղ ցանկացած երեխա կարող է մուտք գործել: Նա նաև պարբերաբար օգնում է ծանր հիվանդ երեխաներին՝ վճարելով բուժման համար։
Այժմ Գալիցկին 57 տարեկան է և պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ։ Չնայած դրան, նա հաստատակամորեն նշել է, որ այն ամենը, ինչ ունի, ցանկանում է օգտագործել ի օգուտ մարդկանց՝ իր կյանքի ընթացքում: