Պուտինը Վլադիմիր Սպիվակովին ՌԴ աշխատանքի հերոսի կոչում է շնորհել
01 Մայիսի 2025, 16:10
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել ռուսաստանցի դիրիժոր, ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովին: Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պետությանը և ժողովրդին հատուկ աշխատանքային ծառայությունների համար Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում շնորհել Վլադիմիր Թեոդորի Սպիվակովին՝ «Մոսկվայի Երաժշտության միջազգային տուն» մշակույթի պետական բյուջետային հաստատության նախագահին»,-ասված է փաստաթղթում: