Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում
11 Մայիսի 2025, 14:33
Բրատիսլավայի «Սլովան»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինա»-ի դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում:
Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովան»-ը հաղթել է 5-0 հաշվով:
Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: