Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Վտանգը մեծանում է. Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքները

14 Մայիսի 2025, 19:00

(Ո՞վ է ավելի արագ վազում՝ Ուսեյն Բոլտը, թե՞ «ՔՊ» խմբակցության պատգամավորները)

«Ապրիլի 27-28-ը՝ Էստոնիա կատարած այցի ընթացքում, Նիկոլ Փաշինյանն այցելել է կոմունիզմի զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել։ Արդեն մայիսի 9-ին՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, Փաշինյանը ներկա է գտնվել Կարմիր հրապարակում կայացած զինվորական շքերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին։ Զինվորական շքերթից անմիջապես հետո պետությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին, և Փաշինյանն էլ եղել է նրանց շարքում։

Սա «դասական Փաշինյան է», որը փորձում է միաժամանակ նստել երկու, երեք կամ նույնիսկ տասը աթոռի վրա։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ շքերթից և Ռուսաստանի Դաշնություն կատարած այցից հետո, վկայում է այն մասին, որ Մոսկվայի այցը չհասավ այն արդյունքին, որը կցանկանար ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարը։

Դրա վկայությունն է նացիզմի մոլեգին քարոզչությունը, որը վերջին օրերին ծավալվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ։ Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը միֆ է անվանել այն պնդումը, թե Ստալինգրադի ճակատամարտում Խորհրդային Միության հաղթանակը փրկեց Հայաստանը հնարավոր թուրքական ներխուժումից։ Նա նաև հիշատակել է «Գերտրուդա» գերմանական ծրագիրը, որն իբր ենթադրում էր Երրորդ ռայխի զորքերի ներխուժում Թուրքիա և պատմական Հայաստանի ենթադրյալ վերակերտում։

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում սկսել են արդարացնել ֆաշիզմը, քանի որ Մոսկվայում «ոչինչ չեղավ»՝ Փաշինյանը չունեցավ առանձին հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դա նշանակում է, որ հնարավոր չեղավ ստանալ Մոսկվայի աջակցությունն Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, ինչը նույնպես ազդել է վերջին օրերի այս ծայրահեղ ռուսաֆոբական պրոպագանդայի վրա։

Պուտինի վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ, ռուսական լրատվամիջոցների «ուղերձները» (երբ, օրինակ, Փաշինյանին «Ադրբեջանի նախագահ» անվանեցին) վկայում են այն մասին, որ Մոսկվան աստիճանաբար «հեռանում է» Փաշինյանից՝ որպես «տոքսիկ քաղաքական տարրից», որի հակավարկանիշը կարող է լուրջ վնաս հասցնել Ռուսաստանին, եթե Նիկոլի անունը Հայաստանի հասարակության մեջ կապվի պաշտոնական Կրեմլի հետ։ Սա չէր կարող չանհանգստացնել Փաշինյանին։

Ավելին, եթե նրա թիմը վերջնականապես համոզվի, որ Նիկոլ Փաշինյանն արդեն «persona non grata» է Մոսկվայի համար, ապա նրանք կարող են փոխել իրենց «քաղաքական կողմնորոշումը» ավելի արագ, քան արագավազորդ Ուսեյն Բոլտը անցնում էր 100 մ. վազքուղին։ Առավել ևս, որ Հայաստանի անկախության պատմության մեջ արդեն կան նման նախադեպեր՝ Արամ Սարգսյանը, որը 2000-ականներին քննադատում էր Ռոբերտ Քոչարյանին կոմպլեմենտարիզմի համար՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ դաշինքին և ՀԱՊԿ կառույցներին այլընտրանք չկա,իսկ այսօր այդ նույն մարդը «Հայաստանը տանում է ԵՄ», հավաքելով ստորագրություններ՝ երկիրը «քաղաքակիրթ եվրոպական պետությունների ընտանիքին» անդամակցելու նպատակով։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հիմա եթերում