Մոսկվայում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները
21 Մայիսի 2025, 11:08
Մայիսի 22-ին Մոսկվայի հայկական թանգարանում տեղի կունենա հայ դասական երաժշտության կամերային համերգ:
Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Տիգրան Չուխաջյանի ռոմանսները, Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները: Համերգին կմասնակցեն Մոսկվայի պետական համալսարանի կամերային նվագախմբի մենակատարները, որոնք մի քանի ստեղծագործություններ կկատարեն նորովի: