Քրիստինա Մխիթարյանը ելույթ կունենա Իսպանիայի հայտնի բեմում
21 Մայիսի 2025, 00:20
Մայիսի 20-ին, 22-ին և 24-ին օպերային երգչուհի, սոպրանո Քրիստինա Մխիթարյանը ելույթ կունենա Լաս Պալմաս դե Գրան Կանարիա քաղաքի «Opera de Las Palmas» հայտնի բեմում: Նա կկատարի Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայում Վիոլետայի դերերգը:
Քրիստինա Մխիթարյանը ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի է, Casta diva մրցանակի դափնեկիր, Պլասիդո Դոմինգոյի «Օպերալիա» միջազգային մրցույթի և Վերչելիում (Իտալիա) Ջ. Բ. Վիոտտիի անվան միջազգային երաժշտական մրցույթի հաղթող: