ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
28 Մայիսի 2025, 15:11
ՀՀ վարչապետի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։
«Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը»,- ասված է որոշման մեջ։
Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է:
Նշենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել էին նրա՝ պայմանավորված ՄԻԵԴ տեղափոխվելու հանգամանքով։