Լեգենդար Ջորջիո Պետրոսյանն ավարտում է կարիերան
28 Մայիսի 2025, 17:44
Հայազգի լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը պաշտոնապես հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Այս մասին նա հայտնել է մայիսի 24-ին Միլանում կայացած «PetrosyanMania»-ի մրցաշարում հաղթանակից հետո։
Երեկոյի գլխավոր մենամարտում Պետրոսյանը մրցավարների որոշմամբ վստահ հաղթանակ է տարել ֆրանսիացի Էյմերիկ Լապորտի նկատմամբ և պաշտպանել WAKO Pro աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
39-ամյա մարզիկը հայտարարել է, որ նոյեմբերին 22-ին Միլանում՝ «PetrosyanMania»-ի մրցաշարում կանցկացնի իր կարիերայի վերջին մենամարտը։
Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում նվաճել է քիքբռնցքամարտի 7 հեղինակավոր տիտղոս, որոնք պաշտպանել է մի քանի անգամ: Նա անցկացրել է 115 մենամարտ, տարել 108 հաղթանակ: