Ռեժիսոր Ջեմմա Ավետիսյանը հանդես կգա նոր բեմադրությամբ

06 Հունիսի 2025, 10:10

Մշակույթ

Կրասնոյարսկի երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ջեմմա Ավետիսյանը բեմադրել է «Поженимся, давай?» նոր ներկայացումը: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա հունիսի 28-ին «Առաջին թատրոն» երիտասարդական դրամատիկական թատրոնում:

Ջեմմա Ավետիսյանը Նովոսիբիրսկի Մ. Ի. Գլինկայի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական թատրոնի ամբիոնի դասախոս է: